Տնամերձ հողամասից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 25, 2012 17:52
Օգոստոսի 24-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության ծառայողները Մարմարաշեն գյուղի բնակիչ Գրիգոր Ե.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են ապօրինի աճեցված 1 կգ 800 գ կանեփի բույսի կանաչ զանգված և 3 կգ 900 գ կիսաչոր զանգված:
Տանտերը հայտարարել է, որ այդ զանգվածներն աճեցրել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
