«ԳԱԶ-3110»-ը հարվածել է ձիասայլակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2012 17:32


Օգոստոսի 24-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Արկադիկ Բ.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նախորդ օրը՝ Վարդենիս քաղաքում անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձիասայլակին հարվածելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1970 թ. ծնված Գեղամ Փ.-ն «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել է Արկադիկ Բ.-ի ձիասայլակին, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply