Կրակոցներ Ստեփանավանում. փեսան աներոջն ու զոքանչին սպանելու սպառնալիքներ է տվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2012 17:19


Oգոստոսի 25-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Վալիկո Մ.-ի տան բակից կրակոցի ձայներ են լսվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թ. ծնված Սամվել Էլոյանը, ժամը 01.30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ» երկփողանի որսորդական հրացանից կրակել է աներոջ` Վալիկո Մ.-ի տան ուղղությամբ, այնուհետև ցանկապատի վրայով մտել է բակ, հրացանն ուղղել Վալիկո Մ.-ի վրա և սպառնալով, որ սպանելու է նրան ու զոքանչին` ևս մեկ կրակոց է արձակել, սակայն Վալիկո Մ.-ն ձեռքով թեքել է հրացանի փողը ու արձակված գնդակը դիպել է տան պատին:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քննությունը վարում է ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply