Հրդեհ է բռնկվել բնակարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2012 17:10

Օգոստոսի 25-ին, ժամը 12.16֊ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կորյունի փողոցի 1֊ին նրբանցքի թիվ 10 շենքի 5֊րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի 14֊րդ բնակարանում:Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հ. Բաղրամյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել են 1 քմ հնամաշ իրեր:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply