Իսպանացիները 6-ամյա արգելքից հետո կրկին կարող են ցլամարտ դիտել հեռուստատեսությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2012 16:48

6-ամյա արգելքից հետո, Իսպանիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսելու է ցլամարտերի ցուցադրությունը:

Ազգային հեռուստատեսությունը ցլամարտի հեռարձակման արգելք էր մտցրել  2007-ին: Այն ժամանակ ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ “իր քաղաքականությանը հակասում է  բռնության տեսարանների ցուցադրությունը և ավելորդ դաժանությունը այն ժամերին, երբ հեռուստացույցի մոտ է  փոքիկ հեռուստադիտողը”: Իսպանական մի քանի այլ ալիքներ նույնպես պաշտպանեցին այդ ձեռնարկը:

Իսկ Իսպանիայի որոշ տարածաշրջաններում այդ ավանդական  զբաղմունքը արգելվում է: Օրինակ, ցլամարտ այլևս չի կազմակերպվում Կատալոնիայում ու Կանարյան կղզիներում:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply