Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2012 16:11

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնային գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply