Ֆրանսիայում կայծակի հարվածից ինքնաթիռ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2012 12:08

Օգոստոսի 24-ին ոչ մեծ զբոսաշրջային օդանավը կայծակնահարությունից ընկել է. 4 մարդ մահացել է: Դեպքը կատարվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Մոնբելյար քաղաքի շրջանում: Ոստիկանության տվյալներով, 4-ն էլ Շվեյցարիայի քաղաքացիներ էին: Փրկարարները ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են օգնության ազդանշանից 40 րոպե անց: Տեղի ադմինիստրացիայի ղեկավարը հայտնել է, որ վթարի տեղում հայտնաբերվել է ջարդոնակույտ ու դժվար է ասել, որ ինչ որ մեկը կարող էր փրկվել այդ աղետից:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են այսօր առավոտյան: Սկսվել է հետաննությունը:
Վթարված ինքնաթիռը շվեյցարական Pilatus Aircraft ընկերության մշակումն էր ու օգտագործվում էր տարածաշրջանում  թռիչքներ կատարելու համար:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply