Կինն աշխատանքի գնալիս ծննդաբերել ու գցել է երեխային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2012 11:44

Բելգորոդի մարզում էլեկտրիկ Ալեքսանդր Օրեխովը բարձրավոլտ  հոսանքալարերի մոտ հայտնաբերել է պոլիէթլենե տոպրակի մեջ փաթաթած նորածին երեխա: Երիտասարդը շտապօգնություն է կանչել, ու մինչ այն տեղ կհասներ, փորձել է փոքրիկին մի կերպ տաքացնել: Բժիշկները փոքրիկ աղջկան հասցրել են տեղի մանկական կլինիկական հիվանդանոց:Ընդունվելու պահին նրա մարմնի ջերմաստիճանը 32° էր:

“Մեր կարծիքով, հայտնաբերման պահին երեխան ընդամենը  3-5 ժամական էր, վիճակը` շատ ծանր: Հիմա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում: Համալիր ախտորոշման հետազոտություններ են կատարվում”,հայտնել են հիվանդանոցից:

Իսկ այդ ընթացքում ոստիկանները փնտրում էին երեխայի մորը: Պարզվեց, որ նա 30-ամյա տեղաբնակ է, ու աշխատում է  դեպքի վայրից ոչ հեռու.կանաչապատող բրիգադում: Աշխատանքի ճանապարհին կինը   ծառայական  ավտոբուսի վարորդին խնդրել է կանգնել, քանի որ վատ է զգում. Իջել է, ծննդաբերել ու վերադարձել ավտոբուս:

Պարզվել է նաև, որ կինն արդեն 4 երեխա ունի: վերջին հղիության համար հաշվառման կանգնած չի եղել: Հիմա կինը գտնվում է հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո կպարզվի նաև նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply