Apple-ը Samsung-ից կստանա մեկ միլիարդից ավելի գումար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2012 11:38

Սան – Խոսեի ֆեդերալ դատարանը դատապարտել է Samsung կոորպորացիային  $1,05 մլդ դոլոր Apple ընկերության պատենտները ծրագրավորման և սմարտֆոնների ձևավորման մեջ  անօրեն օգտագործելու համար, հաղորդում է  Բի-Բի-Սի գործակալությունը: Սմարտֆոնների, նետբուկերի և պլանշետների համաշխարհային շուկայի ավելի քան կեսը զբաղեցնող երկու ընկերությունները մեկը մյուսին մեղադրում են մտավոր կարողությունների սեփականության իրավունքի խախտումներ համար: Apple ցանկանում է ստանալ  Samsung-ից  $2,5 млрд, իսկ Samsung –ը պահանջում է Apple-ից  $519 մլն: Դատարանը մասնակի ընդունել է  Apple-ի հայցը, իսկ մրցակցի պահանջը չի բավարարել: Դատարանի որոշումը Apple-ին հնարավորություն կտա հասնել Samsung-ի որոշ ապրանքների նկատմամբ ԱՄՆ ներկրելու արգելքին:  Սպասվում է, որ հարավ կորեական ընկերությունը կվիճարկի որոշումը:

 

Իսկ ահա նիդերլանդյան արդարադատությունը այս տարվա հունիսին նմանատիպ վեճը լուծեց հօգուտ Samsung-ի: Փորձագետները կարծում են, որ կալիֆորնիական դատարանի որոշումը ապագայում կնպաստի համաշխարհային արդյունաբերությանը, քանի որ կստիպի արտադրողներին ավելի շատ զբաղվել սեփական յուրահատուկ տեխնոլոգիաների մշակմամբ: “Հիմա բոլորը Apple-ից որևէ բան վերցնելուց առաջ  կրկնակի կմտածեն, ԲԻ-Բի-Սի-ին հայտնել է  Gartner հետազոտական ընկերության տնօրեն Մայքլ Հարտենբուրգը.- Դա լրացուցիչ թռիչք կտա ինովացիաների ոլորտին, կբերի մեծ բազմազանություն, իսկ արդյունքում կշահի  օգտագործողը”:  Բջջային հեռախոսների շուկայում պատենտայի վեճերը պարբերական բնույթ են կրում, սակայն  Apple և Samsung վեճը ամենաաղմկալիցն էր և գումարի և դատվճռի առումով:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply