Ահազանգի առնչությամբ համալիր ստուգումներ են կատարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2012 10:58


Օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 13 Ա հասցեում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքում, ռումբ է տեղադրված:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ծառայողներ:
ԱՎՎ շենքից տարհանվել են աշխատակիցները:
Կատարվում են համալիր ստուգումներ:
Հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply