Սպանությունը բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 25, 2012 10:55


Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին, ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է բնակարանատիրոջ` 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի նեխած դիակը:
Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքների հետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ նշված բնակարանում Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը օգոստոսի 24-ին ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը:
Միքայել Անանիկյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply