Օգնության են հասել ջրափրկարարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2012 10:40

Օգոստոսի 24-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի “Նյու լենդ” լողափում` ափից մոտ 150 մետր հեռավորության վրա, շրջվել է մոտորանավակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել 1966 թ. ծնված Սամվել Ասատրյանին, 1976 թ. ծնված Լիլիթ Կարեյանին եվ “Բոմբարդիր” մակնիշի մոտորանավակը. զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply