Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2012 10:25

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտակայքում գտնվող “Խարաբեք” կոչվող հանդամասում այրվել է 0,8 հա խոտածածկ տարածք, Ներքին Գետաշեն գյուղի Գետափնյա փողոցում` 350 հակ անասնակեր, Լոռու մարզի Մեդովկա գյուղի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում` 50 հակ պահեստավորված անասնակեր, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի մոտակայքում` 7 հա խոտածածկ տարածք, Երնջատափ գյուղի մոտ` 5000 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զբոսայգում` 200 քմ խոտածածկ տարածք, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտ` 250 քմ բուսածածկ տարածք, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող “Արմենալ” ՓԲԸ գործարանի մոտակայքում` 100 քմ բուսածածկ տարածք, Հրազդանի կիրճում “Ֆլորենց” ռեստորանի մոտակայքում` 1000 քմ բուսածածկ տարածք, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում` 1000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply