Նյու-Յորքում հրաձիգը վիրավորել է ութ մարդու և սպանել մի կնոջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 20:13

Վերջին տվյալների համաձայն ուրբաթ նյույորքյան  հայտնի Empire State Building երկնաքերի մոտ հրաձգության արդյունքում զոհվել են երկու մարդ`այդ թվում ինքը  կրակողը, վիրավորվել են ութ հոգի, այդ մասին հաղորդել են ոստիկանությունից:

Տեղական ժամանակով առավոտյան ժ. 09:00 անհայտ տղամարդը հանել է մեծ ատրճանակը և անկանոն կրակ  է բացել անցորդների վրա: Ոստիկանության աշխատակիցները  հետապնդել և մի քանի րոպեից  գնդակահարել են նրան, կողքը ընկած է եղել ատրճանակը:

Կրակողի նպատակը անհայտ է, ոստիկանությունը կապ չի հայտնաբերել ահաբեկիչների հետ, դեպքի մանրամասները ճշտվում են: Կատարվածի վայրում ուղարկվել են շտապօգնության մեքենաներ և հրշեջ հաշվարկներ: Մի կին տեղում մահացել է ստացած վնասվածքներից, մնացածը տեղափոխվել են մոտիկ հիվանդանոցը:Երկնաքերի մոտ հավաքված են իրավապահներ, շենքը շրջափակված է:

Empire State Building –ը աշխարհի ամենաբարձր երկնաքերերից է և Նյու-Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Տարեկան մոտ 4 միլիոն մարդ է բարձրանում 86-րդ և 102-րդ հարկերը `հիանալու Նյու-Յորքով: Երկնաքերի բարձրությունը  443,2 մետր է:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply