2-ամսյա կալանքի որոշումը մնաց անփոփոխ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 24, 2012 19:59
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 24-ին անփոփոխ է թողել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 8-ի որոշումը: Գործը դատարանում քննվում էր պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա:
Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Դիտվել է 1158 անգամ:





Facebook
Tweet This