Նախարարը հանձնարարել է մարզային հիվանդանոցի օրինակելի կառուցվածք մշակել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2012 19:50

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է մարզային հիվանդանոցի օրինակելի, արդյունավետ կառավարվող մոդել մշակել։ Նախարարը պաշտոնավարումից ի վեր հասցրել է շատ տեղերում լինել և ծանոթանալ առկա խնդիրներին։ Դրանց մի մասն արդեն լուծվել է, մի մասի լուծումների համար էլ համապատասխան հանձնարարականներ են տրվում։

«Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում։ Միայն այդ շինությունները պահպանելու համար մեծ միջոցներ են ծախսվում։ Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել բարելավել մարզային առողջապահության, բուժաշխատողների վիճակը։ Եւ իրավունք չունենք  թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան ոչ անհրաժեշտ հսկայական տարածքների պահպանության վրա»,-այս առթիվ ասաց Դերենիկ Դումանյանը։

Դիտվել է 1627 անգամ:
Print Friendly

Leave a Reply