ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2012 19:27

 

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 22-ին Բիշքեկում տեղի ունեցած թուրքալեզու հանրապետությունների խորհրդի արտգործնախարարների նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Պատասխան. Ակնհայտ է, որ պրոֆեսոր Դավութօղլուն, դառնալով արտգործնախարար, զրոյականացրել է իր գիտելիքները միջազգային իրավունքի բնագավառում: Համաձայն միջազգային իրավունքի հանրահայտ հիմնարար նորմերի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Թուրքիայի արտգործնախարարի` նմանատիպ զրոյականացված մոտեցումներով առաջնորդվելու արդյունքն է, որ Թուրքիան ունի զրո հարևան առանց պրոբլեմների:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply