Մ4 մայրուղին 15 օրով մասամբ փակ կլինի երթևեկության համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 24, 2012 17:22
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-4-Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 83+120-կմ 96+250 ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:Իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով, այդ հատվածում 2012 թվականի օգոստոսի 25-ից 15 օրով սահմանափակվում է կիսակցորդիչներով ծանր բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Նշված ավտոմեքենաներին առաջարկում ենք երթևեկել այլընտրանքային՝ Մ-3-Մարգարա-Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Դիտվել է 1610 անգամ:





Facebook
Tweet This