Մահապատիժ` ինքնաթիռում բռնաբարության փորձի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 16:30

Ամերիկացուն, որն ինքնաթիռում փորձել է բռնաբարել  քնած մի  կնոջ, կարող է ցմահ դատապարտեն կամ էլ մահապատժի ենթարկեն:

Liberty ինքնաթիռում Նյու Յորքի 48-ամյա բնակիչը փորձել է բռնաբարել քնած մի կնոջ: Ֆենիքսից Նյու Յորք չվերթի ընթացքում տղամարդն ինքնաթիռի իլյումինատորի մոտ նստած կնոջը հանգիստ չի տվել: Կինը քնած էր, իսկ երբ արթնացավ, տղամարդու  մի ձեռքը հայտնաբերեց իր կրծքին, իսկ մյուսը թափառում էր կարճ շալվարի ծալքերում:

Կինն օգնության է կանչել  ուղեկցորդներին, որոնք տղամարդուն ուրիշ տեղ են նստեցրել: Հետո նա բացատրել է, որ այդ կերպ ինքն ու կինը փոխադարձ համաձայնությամբ սիրախաղի մեջ են եղել: Սակայն, տեսագրման խցիկները գրանցել են, որ ողջ ընթացքում նրանք մի բառ անգամ իրար հետ չեն փոխանակել:

Տղամարդուն ձերբակալել են. հիմա նրան մահապատիժ, ցմահ բանտարկություն կամ էլ 250 հազար դոլար տուգանք է սպառնում:

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply