Հայոց ցեղասպանությունը վկայող թուրքական փաստերը հայ ցեղասպանագետի նոր գրքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 27, 2012 7:03

Ամերիկահայ ճանաչված գիտնական, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանությունը ազգային և միջազգային իրավունքի երկակի հիմնախնդիր» աշխատությունը նվիրված է Հայոց ցեղասպանության խնդրի քննությանն ազգային քրեական և միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից: Նշենք, որ այս ուսումնաիրությունը պրոֆեսորի միակ աշխատությունը չէ այս թեմայով: Դադրյանը Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է:  Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հայազգի գիտնականը հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում:

Վերջին աշխատությունն անգլերենից թարգմանել է Անուշ Բեժանյանը:

Դադրյանը լուսաբանում է Հայոց ցեղասպանության թուրքական նախաժխտողական պաշտոնական փաստաթղթերը և համոզմունք հայտնում, որ այդ փաստերն իրենց ընդգրկմամբ կարող են ամբողջությամբ խարխլել թուրքական ժխտողականության դպրոցի հիմքերը:

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես պատերազմից անմիջապես հետո Թուրքիայի բարձրագույն իշխանություններն իրենց ձայնն են բարձրացրել և խստորեն դատապարտել պատերազմի ընթացքում հայերի հանդեպ տեղի ունեցածը` օգտագործելով «մարդկության (օրենքների) դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը: Օրինակ` բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յան սուլ­թա­նը ճիշտ այդ բա­ռերն է գոր­ծա­ծել հան­ցա­գոր­ծութ­յու­նը դա­տա­պար­տե­լիս: Ե­րես­փո­խան Ֆո­ւա­դը, պա­տե­րազ­մի մի­ջո­ցին կատար­ված հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի հե­տաքն­նութ­յուն սկսե­լու կա­պակ­ցութ­յամբ խորհրդա­րա­նում միջ­նոր­դութ­յուն ներ­կա­յաց­նե­լու ժամանակ վայ­րա­գութ­յուն­նե­րի մա­սին խո­սե­լիս վկա­յա­կո­չել է «մարդ­կութ­յան վար­քա­կա­նո­նի» սկզբուն­քը, սե­նա­տոր Դա­մադ Ֆե­րի­դը, որ չորս ա­միս անց դար­ձել էր մեծ վե­զիր (ի­մա` վար­չա­պետ), կո­տո­րած­նե­րը բնորո­շել էր որ­պես ու­րույն գա­զա­նութ­յուն, որ «մարդ­կութ­յա­նը և քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին ստի­պում է սարս­ռալ և սարս­ռալ ընդ­միշտ»: Սե­նա­տի նա­խա­գահ Ահ­մեդ Ռի­զան նույն օրն ա­ռա­ջար­կել էր դա­տա­խա­զութ­յան մար­մին­նե­րի մի­ջո­ցով այդ ոճ­րա­գոր­ծութ­յուն­նե­րի շար­քի կա­պակ­ցութ­յամբ քրեա­կան վա­րույթ հա­րու­ցել, ո­րոնք «օս­ման­յան պատ­մութ­յան տա­րեգ­րութ­յու­նում ան­նա­խա­դեպ են» և այլն:

Դադրյանը կարևորում է այն, որ թուրքական իշխանության 3  ճյուղերի (գործադիր, օրենսդիր և դատական) հետ նույնացվող ղեկավարները վճռական էին տրամադրված պատերազմի ընթացքում զանգվածային սպանությունների հեղինակներին հետապնդելու և պատժելու հարցում:

Նա իր աշխատության մեջ մանրամասն ներկայացրել է Թուրքիայի խորհրդարանական ուսումնասիրություններն ու քննարկումները Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, որի նպատակն էր քրեական վարույթ հարուցել: «Խորհր­դա­րա­նի վե­րին պա­լա­տի ե­րեք ակ­նա­ռու ան­դամ­ներ ստանձ­նե­ցին կո­տո­րած­նե­րի դա­տա­պարտ­ման նախա­ձեռ­նութ­յան ա­ռա­ջա­մար­տի­կի դե­րը: Ա­մե­նագլ­խա­վո­րը Սե­նա­տի նո­րան­շա­նակ նախա­գահ Ահ­մեդ Ռի­զան էր: 1918 թ. նո­յեմ­բե­րի 18-ի իր անդ­րա­նիկ ե­լույ­թում նա խարազա­նեց  կո­տո­րած­նե­րը` դրանք ո­րա­կե­լով որ­պես «վայ­րագ» գոր­ծո­ղութ­յուն­ներ: Եր­կու օր անց, երբ մեկ այլ պաշ­տո­նա­թող գե­նե­րալ-սե­նա­տոր նրան ա­ռար­կեց` ա­սե­լով, թե հա­յե­րը նույն­պես կո­տո­րած­ներ են կազ­մա­կեր­պել, Ռի­զան բա­ցատ­րեց տարբերությու­նը: Նա պնդեց, որ հա­յե­րը գոր­ծել էին որ­պես ան­հատ` նախ­կի­նում իրագործ­ված կայսրասփյուռ հա­յե­րի կո­տո­րած­նե­րի վ­րե­ժից դրդված: Նա նաև ընդգ­ծել էր այն փաս­տը, որ ի հակադրութ­յուն թուր­քե­րի` հա­յե­րին ար­մա­տա­խիլ էին ա­րել «քաղաքական» հո­ղի վրա` «պաշ­տո­նա­կան» քա­ղա­քա­կա­նութ­յան գոր­ծադր­մամբ»,- գրված է աշխատության մեջ:

Ե­րես­փո­խան Հա­ֆիզ Մեհ­մե­ն էլ խորհր­դա­րա­նի ստո­րին` Ազ­գա­յին պա­լա­տում հայտարարել էր, որ ան­ձամբ ա­կա­նա­տես է ե­ղել Սև ծո­վի  նա­վա­հանգս­տա­յին Օր­դու քաղա­քում զանգ­վա­ծա­յին խեղ­դա­մա­հութ­յան մի շարք գոր­ծո­ղութ­յուն­նե­րից մեկին: Նա պատ­մել է, որ կու­սա­կալն իր հայ զո­հե­րին լցրել է բեռ­նա­տար նա­վը, տա­րել ծովախորքը և նե­տել նա­վեզ­րից: Ա­վե­լի ուշ նա հայ­տա­րա­րել էր, թե զանգ­վա­ծա­յին խեղդա­մա­հութ­յան այդ գոր­ծո­ղութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­վել են ամ­բողջ նա­հան­գով մեկ` կու­սա­կալ-գե­նե­րալ Ջե­մալ Ազ­միի հրամանով:

Բազ­մա­թիվ նիս­տե­րում քննար­կում­ներ անց­կաց­նե­լուց հե­տո սե­նա­տոր­նե­րը ո­րո­շում են գոր­ծող մշտա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րից բա­ցի ստեղ­ծել հա­տուկ հանձ­նա­ժո­ղով: Սե­նա­տի մնաց­յալ լիա­զո­րութ­յու­նը սահ­մա­նա­փակ­վում էր միայն ու­սում­նա­սի­րութ­յամբ, լա­վա­գույն դե­պքում Սենատը կա­րող էր Ազ­գա­յին պա­լատ ներ­կա­յաց­նել իր ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րը` հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար: «Ազ­գա­յին պա­լա­տը ստեղ­ծում է Հինգե­րորդ ու­սում­նա­սի­րող հանձ­նա­ժո­ղո­վը` բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի կատարած հա­մա­պա­տաս­խան հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը պաշ­տո­նա­պես քննե­լու հա­մար: Երկարա­ձիգ հար­ցաքն­նութ­յուն­նե­րի են են­թար­կում պա­տե­րազ­մա­կան ժամանակամիջոցի հա­մար­յա բո­լոր նա­խա­րար­նե­րին: Հար­ցաքն­նութ­յուն­նե­րի ընթացքում մի քա­նի ան­հեր­քե­լի փաս­տեր են բա­ցա­հայտ­ում, ո­րոնք հիմն­վում էին 1918 թ. նո­յեմ­բե­րի 18-ին պատ­գա­մա­վոր Ֆո­ւա­դի ներ­կա­յաց­րած տա­սը հար­ցե­րից բաղ­կա­ցած հար­ցա­շա­րի վրա: Պաշ­տոն­յա­նե­րից եր­կու­սի պա­տաս­խան­ներն առաջնային նշանակութ­յուն ու­նեին: Օ­րի­նակ` ար­դա­րա­դա­տութ­յան նախ­կին նախարար Իբ­րա­հի­մը բա­ցա­հայ­տել էր, որ պա­տե­րազ­մի նա­խա­րար Էն­վերն ի­րեն հրամայել էր, ռազ­մա­ճա­կատ ու­ղար­կե­լու ան­վան տակ, կայս­րութ­յան բան­տե­րից արձակել «մե­ծա­քա­նակ» դատապարտյալների:  Սա­կայն պարզ­վել էր, որ այդ տղամարդիկ օգ­տա­գործ­վել էին ար­տա­զին­վո­րա­կան պարտա­կա­նութ­յուն­նե­րի (ի­մա` հայե­րին կո­տո­րե­լու) նպա­տա­կով: Հա­վա­սա­րա­պես, ե­թե ոչ ա­վե­լի նշա­նա­կա­լից էին պատե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­մի­ջո­ցի մեծ վե­զիր Սա­յիդ Հալիմ փա­շա­յի բացահայտումնե­րը: Նա հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին ա­սել էր, թե կաբինե­տը թույլատրել էր միայն հա­յե­րին տե­ղա­հա­նել, սա­կայն այդ հրա­մա­նը վերա­փոխ­վել էր «սպա­նութ­յան» հրամանի»:

Փաստերն ի մի են բերվում, գրանցվում, սակայն այդպես էլ ի­րենց բուն նպա­տա­կին չեն ծա­ռա­յում. 1918 թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին սուլ­թա­նի կող­մից պա­լա­տի հան­կար­ծա­կի ցրու­մը վի­ժեց­նում է նա­խա­տես­ված պատ­ժի ա­վար­տա­կան փուլն ի կա­տար ա­ծե­լը:

Ըստ Դադրյանի, պա­տե­րազ­մից հե­տո թուր­քա­կան կա­ռա­վա­րութ­յան գլխա­վոր խնդիրն այն չէր, թե կազ­մա­կերպ­ված զանգ­վա­ծա­յին սպա­նութ­յուն­նե­րի հան­ցա­գոր­ծութ­յուն­ներն ի­րա­պես տե­ղի էին ու­նե­ցել թե ոչ, այլ թե ինչ­պես ­հե­տապն­դել հան­ցա­գոր­ծութ­յու­նը, ո­րի փաս­տը բա­վա­կա­նին ակ­ներև էր: Օս­ման­յան քրեա­դա­տա­վա­րա­կան նոր­մե­րի հի­ման վրա ար­դա­րա­դա­տութ­յան և ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յուն­նե­րը ո­րո­շում են ստեղ­ծել գլխա­վոր քննչա­կան հանձ­նա­ժո­ղով` պար­տա­դիր նախ­նա­կան քննութ­յունն իրականացնե­լու հա­մար: Ձևավորվում են ար­տա­կարգ կամ հա­տուկ ռազ­մա­դաշ­տա­յին դա­տա­րան­նե­ր:

«Գրե­թե յու­րա­քանչ­յուր փաս­տաթղ­թի իս­կութ­յու­նը հաս­տատ­վում էր այն որ­պես գլխա­վոր ա­պա­ցույց ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ: Ռազ­մա­դաշ­տա­յին դա­տա­րան­նե­րի բազ­մա­թիվ նիստե­րի ժա­մա­նակ նման փաս­տաթղ­թե­րի անս­պա­սե­լի հայտ­նա­բե­րու­մը ոչ միայն անակն­կա­լի էր բե­րում ժխտո­ղա­կա­նութ­յան ծեծ­ված խա­ղը ստանձ­նած ամբաստանյալնե­րին, այլև նրանց ստի­պում էր փո­խել կեց­ված­քը և ըն­դու­նել սե­փա­կան մեղ­քը: Օ­րի­նակ` 1919 թ. փետր­վա­րի 22-ին Յոզ­ղա­տի դա­տա­վա­րութ­յուն­նե­րի 9-րդ նիստի ժա­մա­նակ Կե­սա­րիա­յի 15-րդ ­դի­վի­զիա­յի և զին­վո­րա­կան շրջա­նի հրամանատար, գնդա­պետ Շա­հա­բեդ­դինն ա­նընդ­հատ պնդում էր, թե ին­քը տեղ­յակ չէր եղել տեղահանման հա­տուկ բեռ­նա­տար գնաց­քի` հար­յու­րա­վոր հա­յե­րի կո­տո­րա­ծի մասին: Այ­դու­հան­դերձ, երբ նա­խա­գա­հող դա­տա­վորն ա­նակն­կա­լի էր բե­րել նրան, որ­պես ապացույց ներ­կա­յաց­նե­լով իր իսկ ստո­րագ­րութ­յամբ ծած­կագր­ված փաս­տաթղ­թե­րը, նա ու­շա­թափ­վել էր, ուս­տիև` ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­զատ­վել պատասխանատվությունից»:

Բազ­մա­թիվ դա­տա­վա­րութ­յուն­ներ ա­վարտ­վում են թե՛ ներ­կա և թե՛ բա­ցա­կա ամբաստանյալ­նե­րի մա­հա­պատ­ժի դա­տավճ­ռի կա­յաց­մամբ:

Թուր­քա­կան ռազ­մա­կան տրի­բու­նա­լը, մեջ­բե­րե­լով վա­վե­րաց­ված փաս­տաթղ­թեր, պաշտո­նա­պես հայ­տա­րա­րում է, որ հա­յե­րի դեմ կա­տար­ված կո­տո­րած­նե­րի և տեղահանութ­յուն­նե­րի հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը կան­խամ­տած­ված էին: Օ­րի­նակ` գլխավոր մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցութ­յունն ար­ձա­նագ­րել էր Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան «ճար­տա­րա­պետ­նե­րից» մե­կի` դր. Նա­զը­մի խոս­քը, ըստ ո­րի` հա­յե­րի դեմ կի­րառ­ված միջոց­նե­րը «ման­րակր­կիտ և եր­կա­րատև քննար­կում­նե­րի» արդ­յունք էին:

Պա­տե­րազ­մա­կան տե­ղա­հա­նութ­յուն­նե­րի ցե­ղաս­պա­նա­կան ա­մե­նա­բիրտ և բա­ցա­հայտ դի­տա­վո­րութ­յան մա­սին է հա­վաս­տել մի այն­պի­սի պաշ­տոն­յա, որը, ինչպես Դադրյանն է գրում, հայտ­նի է եղել իր շի­տակ կեց­ված­քով և ուղ­ղա­մտութ­յամբ: Նա պա­տե­րազ­մի ընթացքում Արևել­յան Թուր­քիա­յի 3-րդ ­բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Մեհմեդ Վե­հի­պն է: Ռազ­մա­կան տրի­բու­նա­լին ներ­կա­յաց­րած իր հիմ­նա­վոր գրա­վոր վկայութ­յան մեջ Վե­հի­պը հա­տուկ շեշ­տադր­մամբ հայ­տա­րա­րել է. «Հա­յե­րի տեղահանություն­ներն ու կո­տո­րած­ներն ամ­բող­ջութ­յամբ ի­րա­կա­նաց­վել են ի վնաս մարդ­կութ­յան (ի­դեալ­նե­րին), քա­ղա­քակր­թութ­յա­ն և կա­ռա­վա­րութ­յան բա­րի համ­բա­վին: Հա­յե­րի կո­տո­րա­ծը և բնաջն­ջու­մը Իթ­թի­հա­տա­կան կու­սակ­ցութ­յան կենտ­րո­նա­կան հանձնա­ժո­ղո­վի ո­րոշ­ման հետևանքն էր: Այս հան­ցա­գոր­ծութ­յան հիմ­քում ըն­կած էր որոշում և ծրա­գիր ու հստակ նպատակ … Ամ­բողջ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վել էր բա­նա­վոր կար­գադ­րութ­յուն­նե­րի և ցու­ցում­նե­րի հի­ման վրա, ո­րի հետևան­քով ոչ մի գրա­վոր ապացույց կամ փաս­տա­թուղթ չի պահպանվել»:

Այսպիսով, պատմաբանը, որպես եզրահանգում պնդում է, որ նախ­քան դաշ­նա­կից­նե­րի միջև փոխ­շա­հա­վետ ու­ժա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­դա­սա­վո­րու­մը և քա­ղա­քա­կան նոր հո­սանք­նե­րի ի հայտ գա­լը պար­տութ­յուն կրած Թուր­քիան Երկ­րորդ աշխարհամարտում պարտ­ված Գեր­մա­նիա­յի նման ոչ միայն պատ­րաստ էր, այլև ձգտում էր լիո­վին ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ի­րո­ղութ­յու­նը և այդ հար­ցը լու­ծել արդարութ­յան վե­րա­կանգն­ման վիթ­խա­րի հանձ­նա­ռութ­յամբ.  «Փաստ է, որ Թուր­քա­կան ռազ­մա­կան տրի­բու­նա­լի դա­տա­վա­րութ­յուն­ներն ի­րենց ա­վար­տին չհասց­վե­ցին, իսկ դատավ­ճիռ­նե­րից շա­տե­րը նպա­տա­կադր­ված կեր­պով բե­կան­վե­ցին հա­ջորդ` քե­մա­լա­կան վար­չա­կար­գի կող­մից: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, ի հե­ճուկս այդ ա­մե­նի, կյան­քի են կոչ­վել և դատա­վա­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քում օգ­տա­գործ­վել են հսկա­յա­ծա­վալ փաս­տաթղ­թա­յին վկա­յութ­յուն­ներ: Այդ վկա­յութ­յուն­նե­րի հա­մո­զիչ բնույ­թը լիո­վին թույլ է տա­լիս գնա­հա­տել դա­տա­կան փաս­տե­րի հիմ­նա­վոր­վա­ծութ­յու­նը, միևնույն ժա­մա­նակ հա­վաս­տում է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան փաս­տե­րի ա­մուր հիմ­քե­րի մա­սին»,- գրում է նա:

Ամփոփելով աշխատության առաջին մասը, որտեղ հարցը ներկայացված է ազգային քրեական տեսանկյունից, հեղինակն աշխատության երկրորդ մասում ներկայացնում է Հայոց ցեղասպանության հիմնախնդրի միջազգային իրավունքի կողմը:

Ուսումնասիրելով հարցը Նյուրնբերգի ուսմունքի, ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի, հետադարձ ուժի կիրառման, Այխմանի գործի, պետության իրավահաջորդության իրավական սկզբունքի տեսանկյունից` ցեղասպանագետը փաստում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքով հետապնդելի է` որպես կենտրոնից կազմակերպված զանգվածային բնաջնջում: Դրա նշանակությունն առանձնապես կարևորվում է նրանով, որ խնդրո առարկա հետապնդումն ունի 2 իրավական առանցք` ազգային քրեական և միջազգային քրեական, որոնք միմյանց հետ օրգանական կապի մեջ են:

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply