Գյուղնախարարությունն ու նախարարն անձամբ ամեն գնով աջակցում են գյուղացիներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2012 15:18

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 %-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

“Ճյուղում աճը ապահովվել է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության արատադրանքի ավելացման հաշվին: Սակայն բուսաբուծության ճյուղում աճը առավել ակն­հայտ է, ըստ օպերատիվ տվյալների այն կազմել է ավելի քան 20.0 %: Անաս­նաբուծությունում համախառն արտադրանքի ծավալները գերա­զանցել են նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 2.0 %-ով”:

Նախարարը նշեց, որ Գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերը` արտա­դրու­թյան ծավալների ավելացումը դրականորեն անդրադարձան հանրա­պետու­­թյան արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վրա:

Նախարարը նաև  անդրադարձավ գյուղացիական վարկերին ու ասաց, որ այսօր Հայաստանում շուրջ 36.500 տնտեսվարող վարկ ունի, սակայն դրանցից ոչ մեկն էլ խնդրահարույց վարկեր չեն, և նախարարությունը որքան հնարավոր է օժանդակում է գյուղացիներին այս հարցում ևս:

Ըստ նախարարի` գյուղնախարարությունը օժանդակոեւթյուն է հատկացնում նաև ոչ խոշոր արտադրական ձեռնարկություններին: Դրանցից մեկի համար նույնիսկ նախարարն ինքն է անձամբ միջնորդել, որպեսզի բանկը վարկ տրամադրի: Առսհասարակ, նախարարը հավաստիացրեց, որ իրենք որքան հնարավոր է աջակցում են գյուղացիներին ցանկացած հարցով:

Նախարարը նաև բերեց մի շարք թվային տվյալներ գյուղմթերքենրի իրացման ու գնային քաղաքականության վերաբերյալ:

Այսպես. գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճի արդյուն­քում առաջարկի ավելացումը հանգեցրել է դրանց շուկայական գների նվազման: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` գների ինդեքսը 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի նկատմամբ մրգերի համար կազմել է 79.2 տոկոս, այդ թվում` խնձորինը` 47.8, դեղձինը` 67.2, ծիրանինը` 56.0, բալինը` 44.2 տոկոս և այլն: Նշված ժամանա­կահատվածում բանջարեղենի և կարտոֆիլի գների ամփոփ ինդեքսը կազմել է 91.4 տոկոս, այդ թվում` կարտոֆիլինը 67.8 տոկոս և այլն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply