ՀՀ-ում բնակչության գրեթե կեսը զբաղված է գյուղատնտեսությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2012 15:05

Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում հանրապետության զբաղվածների ընդհանուր թվի 44.7 %-ը: Այս մասին այսօր մամլո ասւոլիսի ժամանակ հայտարարեց հյուղատնտեսուփթյան նախարար Սերգո Կարապետյանը:

Նա նշեց, որ Գյուղատնտեսությունում զբաղված է  շուրջ 500 հազ. մարդ: Հետևաբար գյուղատնտեսությունը կարևոր նշանակություն ունի երկրի զբաղվածության ապահովման գործում:

Ըստ նրա` Գյուղատնտեսությունը ռազմա­վարական կարևոր նշանակություն ունի նաև գյուղական տարածքների զարգացման առումով. “Գյուղական բնակավայրերի բնակչության եկամուտների գերա­կշռող մասը ստաց­վում է գյուղատնտեսական արտադրությունից և գյուղատնտեսությունում վարձու աշխատանքից: Այդ իսկ պատճառով գյուղական բնակավայրերում աղքա­­տության մակարդակը մեծապես պայմա­նավորված է գյուղա­տնտեսու­թյան ոլորտի տնտեսական աճով”:

Նախարարի խոսքով` երկրի (ՀՆԱ) ձևավորման մեջ կարևոր դերակատարություն ունի գյուղատնտեսության ոլորտը, սակայն նրա մասնաբաժինը սկսած 2005 թվականից ունեցել է նվազման միտում, որը շարունակվել է մինչև 2010 թվականը: 2010 թվականին համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է 17%. “2011թ-ին և ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի արդյունքում գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրին երկրի ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի էական ավելացման. այն 2011թ. տվյալներով կազմել է 20.2 %: Ընթա¬ցիկ տարվա միտումները ցույց են տալիս, որ երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ կպահպանվի և կավելանա գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը”:

2012թ. հունվար-հունիս ամիսների տվյալները վկայում են, որ արտահանման ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13.5 %-ով, սակայն գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներինը նշված ժամանակահատվածում ավելացել են 55.7 %-ով: Նման միտումը պահպանվել է նաև հուլիսին: Արտահանված արտադրանքի մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 19.1 %` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.9 %-ի դիմաց:

Վահե Մակարյան

Դիտվել է 2227 անգամ:
Print Friendly

Leave a Reply