Երբ հրաժարական է պահանջվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2012 14:47

Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներում «Բանանց» ֆուտբոլային ակումբի երկրպագուները տպագրել են նյութեր, որոնցում իրենց անվստահությունն են արտահայտում ու պահանջում թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հրաժարականը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը  հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք հորդորում ենք մեր երկրպագուներին ըմբռնումով և համբերությամբ մոտենալ իրավիճակին, որը առկա է բարձրագույն խմբի թիմում: Հասկանալի է, որ արդյունքները չեն բավարարում, բայց «Բանանց» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի մեկնարկից շատ առաջ արդեն նախընտրել էր այս ուղին: Ակումբի ղեկվարությունը և մարզչական կազմը քաջ գիտակցում են, որ նախընտրելով հանդես գալ սեփական ու երիտասարդ կադրերով՝ թիմը կհանդիպի դժվարությունների: Ինչ վերաբերում է Ռաֆայել Նազարյանի հրաժարականին, ապա ակումբը լիովին վստահել ու վստահում է թիմի գլխավոր մարզչին: Երկրպագուները պետք է ցանկացած պահին լինեն իրենց թիմի կողքին: Մենք բոլորս ենք պատասխանատու թիմի համար»:

Հավելենք, որ «Բանանցը» Հայաստանի առաջնությունում անցկացրած 18 խաղից հետո 13 միավորով զբաղեցնում է նախավերջին` 7-րդ տեղը:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply