Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հնարավորությունները ցածր են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2010 13:32

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 -ի առաջնության ընտրական փուլի B խմբում հայտնված Հայասատանի հավաքականի  հնարավորությունների մասին տարբեր տեսակետներ են արտահայտվում:

Մասնավորապես, գրավախաղերի կազմակերպիչներն այն կարծիքին են , որ «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ մտնելու ամենաբարձր հնարավորություններն ունեն ռուսները (1,4 գործակից): Ռուսաստանի հավաքականին հաջորդում են Իռլանդիայի (5,0), Սլովակիայի (6,0) և Մակեդոնիայի (15,0) ընտրանիները:

Բուքմեյքերները Հայաստանի և Անդորրայի հավաքականների՝ եզրափակիչ փուլ անցնելու  հնարավորությունները շատ ցածր են համարվում և գնահատում են համապատասխանաբար 101,0 և 1001,0 գործակիցներով:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply