2002-2011թ.թ.-ին բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 14:43

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, աշխարհում հարկադիր աշխատանքի զոհերի 55 %-ը և սեռական շահագործման զոհերի 98 % -ը կանայք և աղջիկներն են: 2002-2011թ.թ. բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում հրապարակած «Կանանց և աղջիկների առևտուրը» զեկույցում:

Այս չարիքին դիմակայելու համար Գլխավոր ասամբլեան 2009թ. հաստատել է մարդկանց առևտրի դեմ պայքարի գործողությունների համապարփակ ծրագիր: 40 երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնել են ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների մասին:

Զեկույցից հետևում է, որ 10 երկրներում, այդ թվում Բելառուսում և Թուրքմենստանում, ընդունվել են մարդկանց առևտրի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ: Գնալով ավելի շատ երկրներ պաշտպանում և աջակցում են մարդկանց առևտրի հետևանքով տուժածներին, այդ թվում կանանց և աղջիկներին: Այդ աշխատանքներում ներգրավվում են ՀԿ-ները: Նման փորձ արդեն կա մի շարք երկրներում, որոնց թվում են Բելառուսը, Թուրքմենստանը և Էստոնիան:

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում բոլոր երկրներին միանալ կանանց և աղջիկների առևտրի վերացմանը՝ ապահովելով մարդկանց առևտրի բոլոր ձևերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների մշակում:

«Փաստինֆո»

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply