Դոնեցկի հայ ֆուտբոլիստների թիմը նոր մարզիչ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2012 14:37

Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում են հանդես գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը, նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմի ղեկը ստանձնել է ուկրաինացի  Յուրի Մաքսիմովը: Նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հրաժարական է տվել: Կայացած 6 տուրից հետո «Մետալուրգը» 5 միավորով 14-րդ տեղում է:

Մաքսիմովը երեք տարով աշխատանքային պայմանագիր է կնքել «Մետալուգի» ղեկավարության հետ: 43-ամյա մասնագետը  նախկինում աշխատել է Մինսկի «Դինամո», Կիևի ԲԿՄԱ, «Օբոլոն» և Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» թիմերում:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply