Մանկական պոռնոգրաֆիայի սիրահարը ձերբակալվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 24, 2012 14:24
Օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկեցին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի  17/1 շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու նպատակով «Odnoklassniki.ru» ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է  8-ամյա մի աղջնակի հետ և վերջինիս հետ նշանակել հանդիպում:

Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի  2 տեսանյութ:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիմում ու հորդորում ենք ծնողներին` երեխաներին այսպիսի և նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու լավագույն միջոցը նրանց մշտապես ուշադրության տակ ու ոչ մանկական զբաղմունքներից զերծ պահելն է:

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply