Գողությունը բացահայտվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 24, 2012 14:03
Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 22-ին Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում  հաղորդում էր տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում կայանված իր  «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը և մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400  դոլարի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply