Գրոսմայստեր Նելլի Աղինյանը մեկ միավոր է վաստակել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 24, 2012 12:49
Հունաստանում ընթացող «Իսթմիա» շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Նելլի Աղինյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթել Է հույն շախմատիստ Դիմիտրիոս Բալակոսին:
Աղինյանը վաստակել Է 4 միավոր և այժմ զբաղեցնում Է 34-րդ տեղը: Մրցաշարի առաջատարներն են` ուկրաինացի Նազար Ֆիրմանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Շյամ Սունդարը : Նրանք 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:
Հաջորդ` 8-րդ տուրում Աղինյանին լուրջ մրցակից Է սպասում. հայ շախմատիստուհին ուժերը կչափի հնդիկ գրոսմայստեր Սահաջ Գրովերի հետ, որը Հնդկաստանի ամենահեռանկարային շախմատիստներից մեկն Է:






Facebook
Tweet This
Email This Post
