Տղան սպանել է հարսնացուին` նրա ընկերուհու հետ ամուսնանալու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 12:40

Կրասնոդարի մարզի բնակիչն իր հարսնացուին խեղդել է, որպեսզի վերջինս չխանգարի իրեն մեկ ուրիշի հետ ամուսնանալ:

Պատմությունը շատ նման է Դրայզերի «Ամերիկյան ողբերգության» սցենարին` կրասնոդարյան տարբերակով:

19-ամյա աղջկա մայրը դիմել է ոստիկանություն, երբ աղջիկը տուն չի վերադարձել: Աղջկա ծանոթներին ու ընկերներին հարցաքննելուց հետո  քննիչներից մեկն առաջարկել է պոլիգրաֆի վրա  թեսթ հանձնել: Այդ ժամանակ է երիտասարդը պատմել,  թե ինչպես է հարսնացուից ազատվել նրա ընկերուհու հետ ամուսնանալու նպատակով:

21-ամյա Գեննադիի ու 19-ամյա Աեքսանդրայի բուռն սիրավեպը ողջ ավանի աչքի առջև է զարգացել: Երիտասարդների ընտանիքները պատրաստվում էին հարսանիքի այն ժամանակ, երբ տղան աղջկան առաջարկել է բաժանվել: Տղան խոստովանել է, որ ողջ այդ ընթացքում գաղտնի հանդիպել է  նրա ընկերուհու հետ, ու հիմա պետք է ամուսնանա   վերջինիս հետ, քանի որ աղջիկը հղիացել է:

«Դա դուր չի եկել Սաշային ու նա հայտարարել է, որ  ընկերուհու ծնողներին կպատմի նրա հղիության մասին,- պատմել է  քննիչը: – Այդ տարաձայնության հողի վրա էլ  կոնֆլիկտ է առաջացել. տղան բռունցքով հարվածել է աղջկա քունքին, որից  նա  կորցրել է գիտակցությունը: Որոշելով, որ սպանություն է կատարել, երիտասարդը աղջկան քարշ է տվել  ու գցել 10 մ խորություն ունեցող   հորը: Դիակը ծածկելու համար վրան շինանյութ է լցրել ու տուն գնացել:  Երբ աղջկա անհետացման մասին ոստիկանություն են հայտնել, տղան  ավտոմատ կերպով դարձել է  կասկածյալ: Որոշ ժամանակ անց խոստովանական ցուցքմունքով  ինքն էլ  ներկայացել է ոստիկանություն»;

Երբ փեսացուն իմացել է, որ մահը վրա է հասել ոչ թե հարվածից, այլ աղջիկը խեղդվել է ջրհորում, հիսթերիայի մեջ է ընկել: Նա չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ ողբերգությունից կարելի էր խուսափել, եթե  վախից աղջկան ջրհորի մեջ չգցեր:

Գեննադիի նկատմամբ «Սպանության» մեղադրանքով գործ է հարուցվել;

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply