Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում հավակնում են բարձր տեղերի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 24, 2012 12:41

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 8-18-տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնության մրցաշարերում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Մեր  շախմատիստներից մի քանիսը հավակնում են մրցանակային տեղերի:

Մինչև 12-տարեկան պատանիների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը տարել Է իր 7-րդ անընդմեջ հաղթանակը և 7 միավորով միանձնյա գլխավորում Է մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցնում Է 5-րդ տեղը:

Մինչև 18-տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը  ռուս Վադիմ Մոյիսենկոյի հետ միասին 6-ական միավորով կիսում Է 1-2-րդ տեղերը: Մինչև 10-տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը վեց միավորով զբաղեցնում Է 3-րդ տեղը, մեկ միավորով զիջելով խմբի առաջատարին` ռուսաստանցի Անդրեյ  Եսիպենկոյին:

Մինչև 14-տարեկանների խմբում Մանուել Պետրոսյանը 5,5 միավորով  զբաղեցնում Է 3-րդ տեղը. այս խմբում և միավորով առաջին տեղում է լեհ Յան Դուդան:

Հայաստանի շախմատիստուհիներից լավագույն արդյունքն առայժմ  ունի Մարիա Գևորգյանը, ով հանդես Է գալիս մինչև 18-տարեկանների խմբում. հայ շախմատիստուհին վաստակել Է  4,5 միավոր  և այժմ զբաղեցնում Է 11-րդ տեղը:

Իսկ մինչև 12-տարեկան աղջիկների խմբում առաջատարը Նիդեռլանդները ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանն է, ով վաստակել Է 6,5 միավոր:

Ահա  ամբողջական պատկերը, թե ինչպես են հանդես գալիս և ինչ տեղեր զբաղեցնում մեր երկրի մասնակիցները.

Name 1 2 3 4 5 6 7 Pts. Rk. Group
Gharibyan Mamikon 1 0 1 1 0 1 0 4 27 B8
Sargsyan Shant 1 1 1 0 1 1 1 6 3 B10
Davtyan Artur 1 1 0 0 1 0 0 3 81 B10
Santryan Davit ½ 0 1 0 1 0 0 2.5 105 B10
Martirosyan Haik M 1 1 1 1 1 1 1 7 1 B12
Hakobyan Aram 1 1 1 0 1 ½ 1 5.5 5 B12
Gasparyan Rafik 1 0 0 1 0 0 1 3 95 B12
Petrosyan Manuel 1 1 1 ½ ½ 1 ½ 5.5 3 B14
Aleksanyan Gor 1 0 1 1 ½ 0 ½ 4 40 B14
Aleksanyan Hrant 1 1 ½ ½ 0 ½ 0 3.5 60 B14
Harutyunian Tigran K. 1 1 1 0 ½ 1 1 5.5 5 B16
Kanjaryan Vladimir 0 1 ½ 1 0 ½ 0 3 76 B16
Gabuzyan Hovhannes 1 ½ 1 1 1 ½ 1 6 2 B18
Shahinyan David 1 ½ 0 1 1 0 1 4.5 22 B18
Beglaryan Karine ½ 1 ½ 0 1 1 ½ 4.5 22 G10
Smbatyan Kristine ½ 1 ½ 0 0 1 1 4 35 G10
Ivanyan Ani 0 1 0 0 1 ½ 1 3.5 51 G12
Adamyan Mane 0 1 ½ 0 ½ 0 1 3 65 G12
Avetisyan Mariam 1 ½ 1 ½ 0 0 ½ 3.5 44 G12
Shahbazyan Hasmik 0 1 1 0 0 0 1 3 52 G14
Petrosyan Hasmik 0 1 0 0 1 0 1 3 57 G14
Harutyunyan Ani 0 1 1 1 1 0 0 4 26 G16
Gevorgyan Maria ½ 1 1 1 1 0 0 4.5 11 G18
Grigoryan Julieta 0 1 0 1 0 ½ 0 2.5 46 G18
Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply