Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2012 12:30

Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին  դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու  ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության  նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության  2012-17 թվականների ծրագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երբևէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին  համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ.  ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի  կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են  և ՀՀ կրթությանն և գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply