Բնակարանում գտել են 37-ամյա տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 24, 2012 12:14
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 13 շենքի 5-րդ բնակարանից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք չկա, սակայն բնակարանից գարշահոտ է տարածվում:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ պատուհանից մտնելով բնակարան, հայտնաբերել են 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
