Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մրցակից է փնտրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 9, 2010 13:10

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մարտի 3-ը սահմանել է ընկերական հանդիպումների օր, և տարբեր երկրների հավաքականները մրցելու են իրար հետ: Նախատեսվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ևս այդ օրն անգործ չի մնա:

Առայժմ պարզ չէ, թե որ երկրի ընտրանին կլինի մերոնց մրցակիցը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրին, որ բանակցություններ են վարվում Լատվիայի, Ուկրաինայի, Իսլանդիայի ներկայացուցիչների հետ: Խաղը նախատեսվում է անցկացնել Կիպրոսում:

Հայաստանի ընտրանին կսկսի Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստությունը: Ինչպես հայտնի է, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած վիճակահանությամբ օրերս որոշվել էին մեր հավաքականի մրցակիցները: Մերոնք Ռուսաստանի,Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի հավաքականների հետ ընդգրկվել են B խմբում: Իսկ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի խաղացանկի քննարկումը կտարվելու է փետրվարի 22-ին Մոսկվայում:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply