Մեքենան ընկել է ջրանցքը. կան զոհեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 24, 2012 12:03

Օգոստոսի 24-ին, ժամը 03.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգա­մանք­­ներում «ՎԱԶ-21011» մակնիշի 29 ԼՕ 253 պ/հ ավտոմեքենան Ռանչպար-Սիս-Նորամարգ գյուղերի ավտոճանապարհների խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել «Մուղանի» ջրանցքում:

Ժամը 05.15-ին ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ  դուրս է բերվել ջրանցքից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Լևոն Խաչատրյանի և ուղևոր` Արևաբույր գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Արտաշ Ավետյանի դիակները և հանձնել շտապօգնության ծառայությանը:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply