Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման պենտագոնյան պլանն արդեն պատրաստ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 12:03

Սիրիական քիմիական զենքը  Պենտագոնի մշակած պլանի շնորհիվ  կարող է անսպասելի անհետանալ: Դա կարող է տեղի ունենալ միայն Սպիտակ տան հրամանից հետո: Բոլորովին վերջերս Բարաք Օբաման բացատրել էր, որ հնարավոր է Սիրիայի վրա հարձակվեն, եթե առաջանա սիրիական քիմիական զենքի օգտագործման կամ էլ քիմիական ու կենսաբանական զենքի տարածման վտանգ:

Մեծ է հավանականությունը, որ Դամասկոսը կկիրառի զանգվածային ոչնչացման քիմիական զենքն ընդդիմության զինված ջոկատների դեմ: Զինվորները վախենում են, որ քիմիական զենքը կարող է հայտնվել “Ալ Քաիդայի” կամ էլ “Հզբոլայի” ահաբեկիչների ձեռքում:

Պենտագոնի պլանի համաձայն, Սիրիա կուղարկվեն հատուկ նշանակության ջոկատներ, որոնք  պատրաստված են գաղտնի օբյետներ գրավելուն:   Բացի այդ, կա նաև  օդից կետային հարված հասցնելով  քիմիական զենքի պահեստները ոչնչացնելու տարբերակ:

Հատուկ ծառայությունները  տեղեկացնում են, որ Սիրիայում իպրիտի ու զարինի պաշարներ կան: Հնարավոր է, որ հայտնաբերվի նաև նյարդախտահարող VX գազ:  Հիմնական բունկերներն ու քիմիական զենքի պահեստարանները գտնվում են Հալեպ, Համա, Հումաս ու Լաթաքիա քաղաքների շրջանում: Այդ պաշարները կարելի է գործի դնել ավիացիոն ռումբի, բալիստիկ հրթիռների  միջոցով: Դրա մասին իր զեկույցում հայտնել է  ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը:

1997-ին Սիրիան չի ստորագրել քիմիական զենքի արգելքի Կոնվենցիան:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply