Կազմվել է Եվրոպայի ամենաթանկ հուշարձանների ցանկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 11:31

Եվրոպայի փորձագետները կազմել են Հին Աշխարհի ամենաթանկ հուշարձանների ցանկը` հաշվի առնելով դրանց կառուցման, գեղագիտական ու մշակութային նշանակությունը, ինչպես նաև զբոսաշրջիկների այցելությունների քանակը:

Ներկայացված ցուցակում  Եվրոպայի ամենարժեքավոր  հուշարձան է համարվել 1889-ին կառուցված Էյֆելյան աշտարակը Փարիզում, որի արժեքն ըստ փորձագետների, գնահատվել է 434 մլրդ  եվրո. ամեն տարի դիտահարթակ են բարձրանում շուրջ 7,1 մլն զբոսաշրջիկ:

Երկրորդ տեղում հռոմեականԿոլիզեյն է, որը, չնայած իր  տարիքին ու պատմական նշանակությանը, գնահատվել է ընդամենը 91 մլրդ եվրո: Երրորդ տեղում Անտոնինո Գաուդիի «Sagrada Familia»-ն է Բարսելոնայում, որի կառուցումն այդպես էլ չի հասցվել ավարտին: Հուշարձանը գնահատվել է 90 մլն եվրո:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply