Էնտուզիաստ տատիկը փչացրել է եկեղեցու որմնանկարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 9:42

Իսպանացի թոշակառուն փորձել է ինքնուրույն վերականգնել Սարագոսայի եկեղեցու որմնանկարը: Արդյունքը, մեղմ ասած, ցնցող էր: Էլիաս Գարսիա Մարտինեսի աշխատանքը, որում պատկերված էր Հիսուսը, վերջին 18 ամիսներին վնասվել էր, որոշ տեղերում ծեփը թափվել էր: Տեղի 80-ամյա բնակչուհին եկեղեցի էր տարել ներկեր ու որոշել վնասված նկարը վերականգնել: Նա առանց որևէ  մեկի հետ խորհրդակցելու, սկսել էր իր գործը: Իսկ արդյունքում ստացվել էր «Կապիկների մոլորակը» ֆիլմից մի հերոս:

Ամենավատն այն է, որ Մարտինեսի թոռնուհին օրերս գումար էր փոխանցել  այն վերականգնելու համար:

«Այդ որմնանկարը ծխականների համար մեծ նշանակություն ունի: Տիկինը, որը որոշել է «վերականգնել» այն, գործել է առանց թույլտվության: Եկեղեցին միշտ էլ բաց է ծխականների առջև և, չնայած միշտ էլ հսկողություն կա,  մինչև վերջ ոչ ոք չի էլ հասկացել, թե ինչ է անում կինն այնտեղ»,-ասել է եկեղեցու ներկայացուցիչը:

Շուտով մասնագետների թիմը կգնահատի նկարի վիճակն ու կվճռի` կարող է այն վերականգնել, թե ոչ: Եթե որմնապատկերն անհնար լինի վերականգնել, ապա ստիպված կլինեն Մարտինեսի աշխատանքը փոխարինել կրկնօրինակով:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply