Բրեյվիկի դատավճիռը կայացվելու է ուղիղ եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2012 9:17

Մեղադրող կողմը պահանջում է Բրեյվիկին անմեղսունակ ճանաչել և ուղարկել հարկադիր բուժման` հոգեբուժարան , իսկ պաշտպանությունը պահանջում է մեղսունակ ճանաչել ու «առավելագույնս մեղմ պատիժ» սահմանել: Ինքը` մեղադրվողը, բազմիցս հայտարարել է, որ համաձայն է պատիժը կրել բանտում (նորվեգական օրենքի համաձայն` 21 տարի) ու կտրականապես դեմ է հարկադիր բուժմանը: Եթե դատարանը նրան անմեղսունակ ճանաչի, ապա Բրեյվիկը մտադիր է բողոքարկել որոշումը: Այդ դեպքում գործի վերանայումը կսկսվի 2013-ին:

Արդեն հայտնի, է, որ ցանկացած պարագայում Բրեյվիկին կտեղավորեն Իլի բանտային բաժանմունքում:

Հայտնի է,որ դատավճռի  ընթերցումը սկսվելու է 10:00-ին ու կտևի 5-6 ժամ` ներառյալ ընդմիջումները: Դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակում է լինելու հեռուստատեսությամբ: Դատարանի դահլիճ մամուլի ու հասարակության մուտքն արգելվում է :

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply