Աշոցքում երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 9, 2010 12:10

Այսօր գիշեր` ժամը 03:03-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 16 կմ արևելք տեղի է ունեցել 2,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնում են, որ ըստ Ռիխտերի սանդղակի` երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Հետցնցումներ չեն արձանագրվել:

Աշոցքում 3 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել նաև  փետրվարի 3-ին: Այն ժամանակ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Աշոցք գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք:

Դիտվել է 3179 անգամ:
Print Friendly

Leave a Reply