Աղցան «Խլահավի բույն»
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | August 23, 2012 10:26200 գ հավ
50 գ ապխտած միս
2 թարմ վարունգ
3 կարտոֆիլ
աղ, աղացած պղպեղ, մայոնեզ ու թարմ սամիթ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, մաքրել ու շատ նեղ շերտերով կտրատել: Ուժեղ կրակին դաղած ձեթով տապակել առանց խառնելու, մինչև կարմրի, ապա շրջել ու կրկին կարմրացնել: Կրակից վերցնել ու աղ ցանել, սառեցնել; Հավը խաշել, միսն առանձնացնել ոսկրից ու ոչ մանր կտորների բաժանել` գրեթե թելիկների (բայց ոչ բարակ): Ապխտած միսը բարակ շերտերով կտրատել: Վարունգները նույնպես ձողիկների պես կտրատել: Ձուն պինդ խաշել: Սպիտակուցն առանձնացնել: Դեղնուցը խոշոր քերիչով անցկացնել: Թասի մեջ լցնել հավի միսը, վարունգը ապխտած միսն ու ձվի սպիտակուցը; Աղցանի ամանի տակ լցնել ստացված զանգվածը` բնի նման, մի փոքր խորություն ստեղծել մեջտեղում, դնել ամբողջական դեղնուցները; Ձևավորել տապակած կարտոֆիլով` թռչնաբնի տեսք տալ ու զարդարել մանրացրած սամիթով:







Facebook
Tweet This
Email This Post
