Սիրիահայերի վարորդական իրավունքի վկայականները ուժի մեջ կլինեն մեկ տարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 14:23

Կառավարության` այսօր տեղի ունեցած նիստում գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր իրավիճակին։

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply