Որն է անքնության իրական պատճառը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 14:05
Տարիներ շարունակ արևմուտքի մասնագետները մոլորության մեջ էին, կարծելով, թե քրոնիկ անքնության պատճառը զգացական ցնցումներ են, առողջական խնդիրները կամ էլ շրջակա միջավայրի բազմաթիվ գործոններ:
Քանի որ վիճակագրությունը վկայում է, որ անքնության զոհ են դառնում բազմաթիվ կանայք ու տղամարդիկ, որոնք թվարկվածներից ոչ մեկը չունեն, գիտնականները սկսեցին պատճառն այլ տեղ փնտրել; Եվ պարզեցին, որ անքնության մեղքը մեր գեների մեջ է:
Նիդեռլանդների Նյարդաբանական գիտությունների ինստիտուտի մասնագետները հայտարարել են, որ անքնությունն իրականում գենետիկ բնույթ ունի և մեր օրգանիզմում գոյություն ունեն գեներ, որոնք պատասխանատու են ինպես շուտ քնելու, այնպես էլ նորմալ քնի բացակայության համար: Ստացվում է, որ անքնության խնդիրը կարելի է վերջնական լուծել այն ժամանակ միայն, երբ գիտությունը կգտնի մեր գեների վրա ազդելու անվնաս ազդելու մեթոդներ:






Facebook
Tweet This
Email This Post
