Կամչատկայում ողջ կառավարությունը ցրվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:53
Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Իլյուխինը ցրել է երկրամասի կառավարությունը : 22 պաշտոնյա զրկվել է աթոռից, այդ թվում` 2 փոխնահանգապետ; Իլյուխինն իր որոշումը բացատրել է վերջին շրջանում Կամչատկայում կատարված մի քանի դեպքերով, որոնք վարկաբեկել են նախարարների տարածաշրջանային կաբինետը; Այսպես, մեքենայությունների ու կաշառակերության մեջ է մեղադրվում սպորտի նախարար Վիկտոր Կրավչենկոն,: Օգոստոսի 13-ին նա ձերբակալվել է ու հիմա հետաքննություն է ընթանում, մեկ այլ գործով տրանսպորտային ու ճանապարհային շինարարության նախարար Վադիմիր Սիսլյուկն է մեղադրվում:
“Վերջին իրադարձությունները վարկաբեկում են իշխանության գործադիր մարմիններին, անթույլատրելի է, որ ցանկացած մակարդակի պաշտոնյայի անուն հայտնվի քրեական գործերում”, հայտարարել է նահանգապետն ու հավելել, որ Վիկտոր Կրավչենկոն նույնպես ազատված է աշխատանքից;
Կամչատկայի կառավարության նոր կազմը կձևավորվրի մեկ ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ պարտականությունները կկատարեն աշխատանքից հեռացված նախարարները:






Facebook
Tweet This
Email This Post
