Ծաղիկների գողը բռնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:50

Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցի 1-ին շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ս.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսին մի ծաղկի խանութ-սրահից ծաղիկներ է գողացել:
Պարզվել է նաև, որ Արթուր Ս.-ն նույն ժամանակահատվածում փորձել է բացել Ազատության պողոտայում գտնվող ծաղկի խանութի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1361 անգամ: