Տաքսուց գողություն էր կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:46

Օգոստոսի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաբայան փողոցի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կամո Կ.-ին:
Պարզվել է, որ նա օգոստոսի 12-ին, ժամը 00.30-ին, Դրոյի փողոցի թիվ 76 տան մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայից գողացել է 45.000 դրամ արժողության ձայնարկիչ:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1389 անգամ: