Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին իր մարզչին ամենագնաց է նվիրել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:33
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած 72 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, ռուսատանցի Նատալյա Վորոբյովան, ի նշան երախտիքի, իր անձնական մարզիչ Քամիլ Ջիգանչինին որպես պարգև հանձնել է «Nissan» մակնիշի ամենագնաց:
Մարզուհին այդ մասին խոստացել էր, երբ սովորում էր 8-րդ դասարանում:
« Երբ Տուլունից Սանկտ Պետերբուրգ էի գնում մարզվելու, իմ առաջին մարզչին խոստացել էի, որ երբ օլիմպիական խաղերի չեմպիոն դառնամ, նրան ավտոմեքենա կնվիրեմ: Եվ Լոնդոնում տարած հաղթանակից հետո, անմիջապես հիշեցի խոստումս և կատարեցի այն»,-ասել է չեմպիոնուհին:






Facebook
Tweet This
Email This Post
