Զբոսաշրջիկը Տուապսեի շրջանում ջրհեղեղից փրկել է 490 երեխայի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 13:03
Կինը ոտքի է հանել բոլոր փրկարարական ծառայություններին, տեսնելով, թե ինչպես է դպրոցականների ճամբարը ջրի տակ անցնում; 25-ամյա Զաֆիրա Վելիևան իր 2 տարեկան երեխայի հետ հանգստանում էր պանսիոնում: Գիշերը, լսելով խուճապալի ձայներ, կինն արթնացել է ու տեսնելով, թե ինչ է կատարվում Խալզև ճամբարի մոտ, որտեղ մի քանի հարյուր երեխաներ էին, ցնցվում է; Ճամբարը բառիս բուն իմաստով ջրի տակ էր անցնում:
Կինն իսկույն սկսում է զանգահարել Մոսկվա, ԱԻՆ, պատմում է , թե ինչ է կատարվում ու պահանջում միջոցներ ձեռնարկել կանխելու ողբերգությունը: Ճամբարի տնօրենն ապշել է տեսնելով , թե ինչ օպերատիվ կերպով տարհանում են երեխաներին: Իսկ հետո իմանում է նաև, որ երեխաները փրկվել են մի հանգստացողի շնորհիվ:
Ննջարանային մասնաշենքը, որը բաղկացած էր 4 հարկից, գրեթե կիսով չափ լցվել էր ջրով; Երբ փրկարարները տեղ էին հասել,երեխաներն աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, սակայն ճշգրիտ կատարում էին փրկարարների հրահանգները;
Երեխաների հանգիստը ժամկետից շուտ ավարտվեց, սակայն նրանք բարեհաջող վերադարձան իրենց տները;






Facebook
Tweet This
Email This Post
