Եվս երկուսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 23, 2012 12:52
ՖԻԴԵ-ն տեղեկացնում է, որ ևս երկու հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) և միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա), իրավունք են ստացել մասնակցելու այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատիստուհիների աշխարհի գավաթի խաղարկությանը: Այսպիսով, այդ ստուգատեսում մրցելույթ կունենան չորս հայ շախմատիստուհիներ` ԷլինաԴանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աբրահամյանը և Խուդգարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
