Անկախության հռչակագրի ընդունումից անցել է 22 տարի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 23, 2012 12:39

1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց  Հայաստանի անկախության հռչակագիրը. պատմական քայլ, որ փոխեց հայության ու Հայաստանի հետագա ճակատագիրը:

Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ:  Այն առանձին դրույթներով անդրադառնում էր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի կարևորագույն կետերին, մարդու իրավունքներին:

12 կետից բաղկացած փաստաթուղթը հռչակում էր «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Ըստ այդմ` ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, սահմանվեց ՀՀ քաղաքացիությունը, ՀՀ օրենքների գերակայությունը երկրի տարածքում:

Սահմանվեց ԳԽ-ին ենթակա զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտությունը` երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ամրագրվեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Իրական անկախությունը Հայաստանը ձեռք բերեց 1991 թվականի սեպտեմբերի 23-ին` Գերագույն խորհրդի որոշմամբ: Դրան նախորդեց սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեն` ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։  Անկախությանը կողմ էր  քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ  95 տոկոսը:

 

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply